«Զարյա»-ի դեմ Ուկրաինայի Պրեմիեր Լիգայում կայանալիք խաղից առաջ Դոնեցկի «Շախտյոր»-ի նախկին գլխավոր մարզիչ Միխայիլ Սոկոլովսկին հայտարարեց, որ «հանքափորներ»-ի առաջատար Հենրիխ Մխիթարյանը հեշտությամբ կարող է արդյունավետության ռեկորդ սահմանել:
«Առաջին հերթին ցանկանում եմ առողջություն մաղթել Մխիթարյանին: Նա կարող է գրավել ցանկացած հակառակորդի դարպասը: Չեմ կասկածում, որ մինչև մրցաշրջանի ավարտը նա դեռ բազմաթիվ գոլեր կխփի և արդյունավետության նոր ռեկորդ կսահմանի:
Նա այնպիսի թիմակիցներ ունի, որոնք երբեք ժլատություն չեն անի և փոխանցում կկատարեն՝ ընձեռելով գոլի խփելու հնարավորություն»:





































