Սան Ֆրանցիսկոյի նկարչուհին աշխատում է ոչ թե արվեստանոցում, այլ լաբորատորիայում՝ մանրադիտակային ափսեի վրա: Նա էլեկտրոնային մանրադիտակով ուսումնասիրված պատկերը վերածում է արվեստի վերացական գունեղ գործերի: Այս մասին հայտնում է Adme.ru պորտալը:
Քլերի Ռեյսի նախագիծը կոչվում է «Daily Dish 2013» և դարձել է դեռևս 2009 թվականին նկարչուհու ավարտած աշխատանքների սերիայի շարունակությունը: Քլերիի աշխատանքները զարմացնում են աշխատանքային սահմանափակ տարածքում խորությամբ և գուներանգով:







































