Ոստիկաններն այդպես էլ թույլ չտվեցին Րաֆֆի Հովհաննիսյանին և իր համակիրներին երթը շարունակել Բաղրամյան փողոցով, մտնել Սիրահարների այգի:
«Սա մեր խաչմերուկն է, մեր հայրենիքն է, դիմացը մեր ոստիկանն է, որը անիրավ հրահանգ է իրականացնում: Բաղրամյան 26-ը պատկանում է հայ ժողովրդին, թող կորչեն Սերժ Սարգսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, բոլորը, բայց մնան մեր արժանապատվությունը, օրենքն ու սահմանադրությունը: Մենք չենք հրահրում, մենք ուզում ենք քայլել մեր փողոցով»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հավելելով, որ կեղծ հրահանգով ժողովրդին թոսղ ստրուկի տեղ չդնեն: Նա ասել է նաև, որ գնում են դեպի հաղթանակ, եթե հիմա Բաղրամյանը 26-ը մեղնից վախենում է, վաղը մենք երբեք չենք վախենալու մեր հայրենիքից, մեր հաղթանակից:
Ի դեպ, ոստիկաններն այդպես էլ թույլ չտվեցին իջնեղ Բաղրամյան փողոցով, որոշվեց ճանապարհը շարունակել Դեմիրճյան-Թումանյան փողոցներով:
Ի դեպ, այստեղ է նաև Երևանի փոխոստիկնապետ Ներսիկ Նազարյանը:









































