Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել Շիրակի մարզում ականի պայթյունից զոհված դեռահասների մերձավորներին:
Դեսպանության հայտարարության մեջ ասվում է. «Ցավով տեղեկացանք ռուսական զորամասի տանկային պոլիգոնի տարածքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի մասին, որտեղ ականի պայթյունից զոհվել են Վահրամաբերդ գյուղի բնակիչ երեխաներ»:
Դեսպանությունն իր խորին ցավակցությունն է հայտնում զոհվածների հարազատներին ու մերձավորներին:









































