Բահրեյնի նախարարների կաբինետը քննարկել և ընդունել է լիբանանյան շիական «Հըզբոլլահ» խմբավորումն ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառելու վերաբերյալ խորհրդարանի առաջարկը, հաղորդում է Trend գործակալությունը:
Այսպիսով, Բահրեյնը դարձել է արաբական առաջին պետությունը, որը պաշտոնապես «Հըզբոլլահ»-ին դասել է ահաբեկչական կազմակերպությունների թվին: Ավելի վաղ այն ահաբեկչական էին ճանաչել ԱՄՆ-ը, Իսրայելը, Կանադան և Նիդեռլանդները:
Բահրեյնի տեղեկատվության նախարար Սամիր Ռաջաբը հայտարարել է, որ երկրի կառավարությունը «Հըզբոլլահ» կուսակցության վերաբերյալ որոշում կայացնելիս հետևել է միջազգային իրավունքի նորմերին՝ պաշտպանելով իր երկիրն ահաբեկչության վտանգից:
Ավելի վաղ Բահրեյնի իշխանությունները «Հըզբոլլահ»-ին բազմիցս մեղադրել են երկրի ներքին գործերին միջամտելու, շիական բնակչության շրջանում քաղաքական հուզումներ կազմակերպելու մեջ:









































