Հանրահավաքի մասնակիցները, հիմնականում՝ դասադուլավորները ցանկանում են երթով շարժվել դեպի Բաղրամյան 26, սակայն ոստիկանները շրջապատել են նրանց Օպերայի և բալետի շենքի հետնամուտքի մոտ և թույլ չեն տալիս մարդկանց առաջ շարժվել: Այս պահին հանրահավաքի մասնակիցները բանակցություններ են վարում ոստիկանների հետ, սակայն վերջիններս թույլ չեն տալիս շարժվել:
Հանրահավաքի մասնակիցներից մեկը ոստիկաններին ասաց՝ 20 տարի է իմ, իմ երեխաների ապագայի դիմաց եք կանգնած, գոնե այսօր այն կողմ գնա, թող շարժվենք: Մասնակիցները Ազատության հրապարակից շարժվելու այլ մուտքեր են փնտրում:







































