Երեքշաբթի Իրանը հաղորդել է ուրանի երկու հանքավայրերի մշակման մասին և բացել է ուրանի հումքի («դեղին քեք») արտադրության ձեռնարկություն՝ հաղորդում է ISNA իրանական տեղեկատվական գործակալությունը:
Հանքավայրերը բացվել են 30 տարի առաջ, օբյեկտների շինարարական աշխատանքները տևել են 18 տարի: Հանքը բացվել է ապրիլի 9-ին, երբ Իրանը տոնում է Ազգային միջուկային տեխնոլոգիաների օրը: Բացմանը ներկա էր նաև Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:
Էրդաքան քաղաքի վարչական ղեկավարի խոսքերով՝ ուրանը կարդյունահանվի 350 մ խորության վրա և կտեղափոխվի վերամշակման համալիր՝ «դեղին քեք» արտադրելու համար: Դա ուրանի օքսիդի քիմիական կոնցենտրատ է, որը հարստացված ուրանի արտադրության ելակետային բաղադրիչ է և կարող է կիրառվել ինչպես ատոմային էներգետիկայում, այնպես էլ միջուկային զենքի ստեղծման մեջ: Ձեռնարկության արտադրական հզորությունը կկազմի 60 տ: Համալիրը կկրի 2011թ. սպանված իրանցի գիտնական Դարյուշ Ռեզաինեժադի անունը:










































