«Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին բժշկական հետազոտություն է անցել, որի արդյունքում պարզվել, որ ֆուտբոլիստի մոտ կարող է բարդացում նկատվել, եթե նա մասնակցի Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի ՊՍԺ-ի դեմ պատասխան հանդիպմանը:
Արգենտինացի ֆուտբոլիստը հուսով է, որ կգտնվի պահեստայինների նստարանին:
Հիշեցնենք` Մեսսին վնասվածք է ստացել ՊՍԺ-ի դեմ առաջին հանդիպմանն ու բաց թողել Իսպանիայի առաջնության շրջանակներում կայացած «Մալյորկա»-ի դեմ խաղը:








































