Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերը երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը երկու Patriot զենիթա-հրթիռային համալիր են տեղադրել Տոկիոյի կենտրոնում՝ պաշտպանության նախարարության շենքի մոտ: Նպատակը հյուսիսկորեական հրթիռը որսալն է, որը կարող է արձակվել չորեքշաբթի: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ները:
Ներկայում Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի հրամանատարությունը երկրի ռազմածովային ուժերի բազաներում Patriot զենիթա-հրթիռային համալիրներ տեղակայելու միջոցառում է անցկացնում: Դրանք գտնվում են կարևոր ռազմական և արդյունաբերական օբյեկտների մոտ:
Ճապոնիայի կառավարությունը խստորեն անհանգստացած է այն հաղորդագրություններից, թե Հյուսիսային Կորեան իր արևելյան ափ է տեղափոխել միջին հեռահարության երկու բալիստիկ հրթիռ: Համարվում է, որ «Մուսուդան» հրթիռը կարող է թռչել մոտ 3000-4000 կմ հեռավորությամբ:
«Ճապոնիայի կառավարությունը կանի ամեն ինչ՝ ճապոնացի ժողովրդի կյանքն ու անվտանգությունը ապահովելու համար»,- լրագրողներին հայտարարել է երկրի վարչապետ Սինձո Աբեն:









































