Մոտ 2050-ականներին կլիմայի գլոբալ փոփոխությունների պատճառով Ատլանտյան օվկիանոսի վրայով իրականացվող թռիչքները կուղեկցվեն ուժգին մրրիկներով: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով բրիտանացի գիտնականներին:
Մասնագետները նշում են, որ արդեն այժմ օվկիանոսի վրայով թռչելիս ինքնաթիռները բախվում են ուժեղ քամիների:
Սակայն թռիչքները հազիվ թե վտանգավոր դառնան: Դրա փոխարեն կբարձրանա թռիչքների արժեքը:








































