Microsoft կորպորացիան Xbox տնային խաղային հավելվածի նոր սերունդը կարող է ներկայացնել ընթացիկ տարվա մայիսին, չնայած ավելի վաղ ենթադրվում էր, որ շնորհանդեսը կկայանա ապրիլի վերջին՝ հաղորդում է The Verge տեխնոբոլգը:
The Verge-ի տվյալներով՝ Microsoft-ի միջոցառումը կկայանա մայիսի 21-ին, որին ներկա կգտնվեն քիչ թվով մարդիկ: Ինչպես ավելի վաղ հայտնի է դարձել, Xbox-ը ներառված է նաև համաժողովի ծրագրում՝ Build-ի մշակողների համար, որը կկայանա հունիսի վերջին: Ոչ պաշտոնական տվյալներով՝ սկզբում նորույթի վաճառքը նախատեսվում էր սկսել 2013թ. վերջին, սակայն սրվող մրցակցության պատճառով ընկերությունը կարող է ավելի վաղ այն սկսելն:
Շշուկների համաձայն՝ Xbox-ի նոր հավելվածը կարող է պահանջել մշտական ինտերնետ-միացում:
Xbox 360-ի վաճառքը սկսվել է 2005թ., այդ ժամանակից ի վեր Microsoft-ը վաճառել է շուրջ 76 միլիոն օրինակ:











































