Հայտնի է աշխարհի ամենաինտելեկտուալ և խելացի քաղաքը: Այս, այսպես ասած, «անվանակարգում» առաջադրվել են 400 քաղաքներ, որոնցից առանձնացվել են մոտ 20-ը: Սրանցից էլ ընտրվել է առաջատարների յոթնյակը: Այս մասին հաղորդում է Raut-ը:
Ամենախելացի քաղաքը գտնելու համար փորձագետներն ուսումնասիրել են, թե ինչպես է աշխատում տեղի կառավարությունը, ինչպիսի առարկաներ են դասավանդվում համալսարաններում: Թեկնածու քաղաքները պետք է օգնեին իրենց քաղաքացիներին:
Այսպես, առաջին տեղում է ԱՄՆ-ի Կոլումբուս քաղաքը, երկրորդ տեղում՝ ֆիննական Օուլուն: Երրորդ հորիզոնականում է կանադական Սթրաթֆորդը:
Հետաքրքիր է, որ 5-րդ տեղում Էստոնիայի մայրաքաղաք Տալլինն է:









































