Մարկ Էնթոնիի նոր սիրեցյալը, թեև ավելի երիտասարդ է, սակայն բավականին նման է նրա նախկին կնոջը՝ Ջենիֆեր Լոպեսին: Մազերի նույն սանրվածքը, մաշկի գույնը, արևային մեծ ակնոցը և բարձրակրունկ կոշիկները. այս տեսքով Քլոե Գրինին ցանկացածը կարող է նմանեցնել Լոպեսին:
Երբ Topshop-ի 22-ամյա ժառանգորդուհին Մարկ Էնթոնիի հետ ձեռք ձեռքի տված գնումներ էր կատարում, շատերն են նկատել, որ կա՛մ դերասանը ստիպում է նրան Ջեյ Լոյի կերպարը կերտել, կա՛մ աղջիկն ինքն է այդպես որոշել՝ մանավանդ, որ նա և Լոպեսը լավ հարաբերությունների մեջ են:











































