ԱՄՆ բժշկական էկոնոմիկայի կենտրոնի գիտնականները պարզել են, որ մինչև ուշ երեկո աշխատելը կարող է կանանց գիրացման պատճառ դառնալ:
Բանն այն է, որ նման կանայք առողջ կենսակերպ վարելու՝ ճիշտ սնվելու, մարմնամարզությամբ զբաղվելու ժամանակ չեն ունենում:
Գիտնականները պարզել են նաև, որ շաբաթական 48 ժամ աշխատող կանանց 65 տոկոսն ալկոհոլ է օգտագործում: Այս մասին հաղորդում է Yoki-ն:
Նրանք եկել են այն եզրակացության, որ երեկոյան ժամերի աշխատանքը կարող է ազդել կանանց կենսակերպի և քաշի վրա՝ ավելացնելով այն: Աշխատավայրում հոգնելով և քաղց զգալով՝ կանայք հաճախ fast-food են ուտում, ինչն էլ գիրացման պատճառներից մեկն է: Գիրանալուն նպաստում է նաև սթրեսը:
Շաբաթական միջինը 42 ժամ աշխատող կանանց 55 տոկոսի քաշը երկու տարվա ընթացքում ավելանում է 12 տոկոսով, օրինակ, 60 կգ կշռող կինը գիրանում է 7.2 կգ-ով:







































