Բրիտանացի դեռահասը ձեռքի տակ եղած միջոցներով ԴՆԹ-ի անալիզի սարք է ստեղծել: Թերներ եղբայրներին հաճախ էին ծաղրում. Ֆրեդն ուղիղ բաց գույնի մազեր ուներ, իսկ Հասը շիկահեր էր: Նրանց ծաղրելը սպասելի էր, իսկ ահա Ֆրեդի արձագանքը բոլորովին անսպասելի էր:
Տասնյոթամյա տղան որոշել է վերջ դնել այն կատակներին իբր ինքն ու Հասը տարբեր հայրերից են: Իր ստեղծած սարքի միջոցով Ֆրեդը կարողացել է բացատրել, որ 14-ամյա Հասի մոտ գենետիկ մուտացիա է տեղի ունեցել, որի հետևանքով էլ նա շիկահեր է:
Երիտասարդ ինժեները ոչ միայն պարզել է իրեն տանջող հարցի պատասխանը, այլև Օքսֆորդի համալսարանի բիոքիմիայի ֆակուլտետում սովորելու իրավունք է ստացել։ Այս մասին տեղեկացնում է Yoki-ն:
Սարքի ստեղծման համար Ֆրեդը մեկ տարի և 640 դոլար է ծախսել:
Սարքը ստեղծելուց հետո Ֆրեդը եղբորից ԴՆԹ-ի օրինակ է վերցրել և անալիզ կատարել, որից հետո արդյունքներն ուղարկել է լաբորատորիա, որտեղ էլ նրան բացատրել են, որ Հասը նրա հարազատ եղբայրն է, սակայն նրա մոտ փոքր մուտացիա է նկատվում:
Բրիտանիայում իր սարքավորման համար Ֆրեդն արժանացել է «Տարվա երիտասարդ ինժեների» կոչմանը:












































