«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ևս հետաքրքրված է «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի ծառայություններով:
Հիշեցնենք, որ կիսապաշտպանի գործերն այնքան էլ հաջող չեն ընթանում կատալոնական ակումբում և ենթադրվում է, որ ամռանը նա այլ ակումբ կտեղափոխվի:
Չիլիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: Ալեքս Ֆերգյուսոնն ուսումնասիրում է Սանչեսի թեկնածությունը որպես փոխարինող Լուիշ Նանիին, ով չի արդարացնում շոտլանդացի մասնագետի սպասելիքները:
Ակնկալվում է, որ Նանիի տրանսֆերը վաճառելուց անմիջապես հետո «կարմիր սատանաներ»-ը տրանսֆերային առաջարկ կանեն կիսապաշտպանին:
Նշենք, որ Ալեքսիս Սանչեսը գտնվում է նաև «Մանչեսթեր Սիթի»-ի, «Արսենալ»-ի, «Ինտեր»-ի, «Յուվենթուս»-ի, «Ֆիորենտինա»-ի և «Լիվերպուլ»-ի ուշադրության կենտրոնում:










































