Խորվաթիայի ազգային հավաքականի լեգենդար կիսապաշտպան Զվոնիմիր Բոբանի կարծիքով` «Նապոլի»-ն արհեստականորեն բարձրացնում է թիմի հարձակվող Էդիսոն Կավանիի տրանսֆերի արժեքը:
«Կավանին մեծագույն ֆուտբոլիստ է: Նա հիանալի տվյալներ ունի և, հավանաբար, հեշտությամբ կարող է ինտեգրվել ցանկացած թիմում:
Սակայն չեմ կարծում, թե Էդիոսնի իրավունքներն արժեն 63 մլն եվրո: Գուցե այդ գումարի կեսը»,- Բոբանին մեջբերում է Football Italia-ն:





































