Կոկաինով բեռնված ոչ մեծ մի ինքնաթիռ երեկ ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգի հյուսիսում ընկել է Հերոն լիճը: Ոստիկանները ենթադրում են, որ ինքնաթիռում գտնվողներից ոչ ոք կենդանի չի մնացել: Լիճը բոլոր կողմերից շրջապատված է ոստիկաններով, քանի որ լճի մակերևույթին լողում են կոկաինով փաթեթները:
Կատարվում են որոնողական աշխատանքներ սուզված ինքնաթիռը հայտաբերելու համար: Ինչպես հաղորդում է ԱՄՆ-ի օդերևութաբանական ծառայությունը` ինքնաթիռի ընկնելու պահին լճում փոթորիկ է եղել:












































