Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Դեսպան Մանուկյանն այցելել է Սամցխե-Ջավախքի տարածաշրջան

Ապրիլի 6-ին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը հերթական այցելությունը կատարեց Սամցխե-Ջավախքի տարածաշրջան: Այցելության ընթացքում դեսպան Մանուկյանին ուղեկցում էր ՀԱԵ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Ախալցիխեյի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հայ բնակչությանն ուղղված խոսքում ՀՀ դեսպանը շնորհավորել է նախորդ կիրակի օրը տոնված Սբ. Հարության տոնի, ինչպես նաև ներկա տիկնանց և օրիորդներին՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ:

ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեսպան Մանուկյանի հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել Ախալքալաքում, ուր Ախալքալաքի և Նինոծմինդայի տեղական իշխանությունների հետ համատեղ կազմակերպվեց հանդիպում Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի հայաբնակ շրջանների հայկական կրթօջախների տնօրենների, ինչպես նաև մշակույթի ոլորտի գործիչների հետ:

Դեսպան Մանուկյանն ընդհանուր գծերով ներկայացրել է հայ-վրացական միջպետական հարաբերությունների ներկա մակարդակը՝ հատկապես կարևորելով երկկողմ հարաբերությունները կրթական և մշակութային բնագավառում, խոսեց դրանց հեռանկարների մասին, անդրադարձավ Վրաստանի հայ համայնքի հիմնախնդիրներին:

ՀՀ դեսպանն ընդգծել է վիրահայ համայնքի և նրա ներկայացուցիչների ակտիվ և արդյունավետ ներգրավումը Վրաստանի հասարակական–քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում, ինչը լրացուցիչ խթան կարող է դառնալ ոչ միայն համայնքային հիմնախնդիրների լուծման, այլև հայ-վրացական հարաբերությունների հետագա ամրապնդման և խորացման համար:

Հանդիպման ավարտին դեսպան Մանուկյանը Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի մտավորականության, մշակութային և կրթական բնագավառի առավել աչքի ընկած և վաստակ ունեցող մի շարք գործիչների պարգևատրեց Վրաստանում ՀՀ դեսպանության պատվոգրերով, շնորհակալագրերով և հուշանվերներով: Դեսպան Մանուկյանը Ախալքալաքի և Նինոծմինդայի շուրջ ինը տասնյակ հայալեզու կրթական օջախներին փոխանցեց ՀՀ մշակույթի նախարարության տրամադրած հայալեզու գեղարվետական գրքեր և այլ գրականություն: Գնահատանքի և օրհնության խոսքով հանդես եկավ Հայ

Առաքելական Ուղղափառ եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Նույն օրը Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունում կայացել է դեսպան Մանուկյանի հանդիպումը շրջանի համայնքային, հոգևոր և մշակութային կյանքում ակտիվ դերակատարություն ունեցող կանանց հետ: Շնորհավորելով հանդիպման մասնակիցներին Մայրության և գեղեցկության տոնի առթիվ՝ ՀՀ դեսպանը կարևորեց կանանց անփոխարինելի դերը և ավանդը կրթական բնագավառում, մատաղ սերնդի դաստիարակության և այլ հարցերում:

Նույն օրը երեկոյան Վրաստանում ՀՀ դեսպանը մասնակցել է Ախալքալաքի շրջանի Մերենիա գյուղի նոր վերանորոգված Սուրբ Աստվածածին եկեղեցու դռնբացեքի արարողությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում