Football Espana-ն տեղեկացնում է, որ Մադրիդի «Ռեալ»-ի կենտրոնական պաշտպան Պեպեն չի կարողացել ավարտել թիմի՝ «Բեշիկթաշ»-ի մարզադաշտում կայացած մարզումը:
Խաղացողն ազդրի վնասվածք է ստացել: Այլ մանրամասներ հայտնի չեն:
Հիշեցնենք, որ ՉԼ գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում կայանալիք «Գալաթասարայ»-ի դեմ խաղին չեն մասնակցի որակազրկված Սերխիո Ռամոսն ու Խաբի Ալոնսոն:









































