«Արսենալ»-ը և «Բարսելոնա»-ն պատրաստ են ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել Լևերկուզենի «Բայեր»-ի կիսապաշտպան Հական Չալհանողլուի տրանսֆերը, տեղեկացնում է talksport.com-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ թուրք ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և «Միլան»-ը:
21-ամյա թուրք ֆուտբոլիստը, ում անվանում են «նոր Օզիլ», մասնակցել է Գերմանիայի առաջնության 8 հանդիպման և դարձել է 1 գոլի հեղինակ:










































