Կիսապաշտպաններ Անդեր Էրերան, Մայքլ Կերիկը, և հարձակվող Ուեյն Ռունին կարող են մասնակցել Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի՝ «Էվերթոն»-ի դեմ հանդիպմանը, տեղեկացնում է goal.com-ը:
Ռունին վնասվածքի պատճառով չէր կարողացել մասնակցել «Եվրո-2016»-ի որակավորման փուլի՝ Էստոնիայի և Լիտվայի ազգային հավաքականների դեմ հանդիպումներին:
Ինչ վերաբերում է Էրերային, ապա նա հասցրել է ապաքինվել վնասվածքից: Նշվում է, որ թիմի կիսապաշտպան Էշլի Յանգը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի «Էվերթոն»-ի դեմ հանդիպումը:










































