Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն չի բացառում, որ թիմի նախկին հարձակվող Պեդրոն այժմ զղջում է իր որոշման համար, տեղեկացնում է Goal.com-ը:
«Մենք գիտենք, թե այժմ ինչ իրավիճակում է հայտնվել Պեդրոն: Տրամաբանական էր, որ վերջինս ցանկանում էր ստանալ խաղաժամանակ, սակայն դա նրան չհաջողվեց ստանալ Լոնդոնում:
Հնարավոր է, որ նա հիմա փոխել է իր որոշումը, սակայն արդեն շատ ուշ է: Սա կոչվում է ֆուտբոլ»,- հայտարարել է իսպանացի մասնագետը:






































