Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն հերքել է հաղորդագրությունն այն մասին, որ Վրաստանի կառավարությունում կադրային փոփոխությունների շրջանակում նախատեսվում է հանել նրան արտգործնախարարի պաշտոնից և նշանակել մեկ այլ պաշտոնի՝ հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն:
Որոշ վրացական ԶԼՄ-ների հաղորդագրության համաձայն՝ Վրաստանի ԱԳ նախարարի պաշտոնում դիտարկվում է նախկին արտգործնախարար Սալմո Զուրաբիշվիլիի թեկնածությունը, իսկ Փանջիկիձեն կնշանակվի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար: ԶԼՄ-ների ենթադրությամբ՝ Վրաստանի մշակույթի նախարար Գուրամ Օդիշարիյան կնշանակվի Աբխազիայի վտարանդիության նախարար:
«Ես կարող եմ հաստատել, որ ԶԼՄ-ները սխալվել են՝ ասելով, որ Վրաստանի կառավարությունում նախատեսվում են ինչ-որ փոփոխություններ: Կառավարությունում նման փոփոխություններ չեն քննարկվում»,- ասել է նա:











































