Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի կարծիքով՝ իր թիմը կարող է արժանապատիվ խաղ ցուցադրել Եվրագավաթներում:
«Մտադիր եմ «Արսենալ»-ում աշխատել մինչև պայմանագրիս ժամկետի ավարտը: Պատրաստ եմ հեռանալ, բայց միայն այն դեպքում, եթե հասկանամ, որ կա մեկը, ով մարզչի աշխատանքն ավելի լավ կկատարի, քան ես: Այժմ ես պատասխանատու եմ թիմի արդյունքների համար:
Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում մեր գրանցած արդյունքները անհաջող են: Պետք է կարգավորենք իրավիճակը»,- Daily Mail-ը մեջբերում է Վենգերի խոսքերը:







































