HIM ֆիննական հայտնի ռոք-խմբի առաջին ալբոմը համացանցում վաճառքի է հանվել: Դրա մեկնարկային գինն է 2500 դոլար՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
666 Ways to Love: Prologue անունը կրող ձայնասկավառակը, որը թողարկվել է 1996թ. 1000 օրինակ խմբաքանակով և իր մեջ ներառել է ընդամենը չորս ստեղծագործություն, Ֆինլանդիայում միանգամից ճանաչում է ձեռք բերել: Երաժշտական քննադատների կարծիքով՝ ձայնասկավառակը, որի շապիկին է խմբի վոկալիստ Վիլե Վալոյի մոր նկարը, լավ մեկնարկ է հանդիսացել HIM-ի համաշխարհային հաջողության համար:
Խմբի երկրպագուները դեռևս չեն շտապում ներդնել առաջարկված գումարը՝ այն համարելով բարձր:
Ձայնասկավառակը վաճառքի է հանվել ապրիլի կեսերին սկսվող խմբի շրջագայության նախաշեմին՝ հաջակցություն Tears On Tape նոր ալբոմի, որը վաճառքի դուրս կգա մի քանի շաբաթից: Խումբը համերգներով հանդես կգա Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, այնուհետև՝ ԱՄՆ-ում: Շրջագայությունը կավարտվի Ֆինլանդիայում կայանալիք համերգով:
HIM խումբը հիմնվել է 1991թ.՝ Հելսինկիում, երգիչ և կոմպոզիտոր Վիլե Վալոյի, կիթառահար Միկո Լինդսթերմի և բաս-կիթառահար Միկո Փաանանենի կողմից: Այն առաջին ֆիննական խումբն է, որի ալբոմը Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի կողմից արտոնագրվել է ոսկե ձայնասկավառակով:












































