Monday, 06 05 2024
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին
Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Հայաստան-ԵՄ ծրագրերն առաջ կգնան նաև Հունգարիայի նախագահության ընթացքում
Հայաստանը դիտարկում է ԵՄ անդամ երկրներ վերականգնվող էներգիա մատակարարելու հարցը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին է փոխանցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի նախագիծը․ ԶԼՄ-ներ
Պատրաստվում ենք Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել. Հունգարիայի ԱԳ նախարար
19:00
Անգլիայի տեղական ընտրություններում պահպանողականները կորցրել են տեղերի գրեթե կեսը
Ինչի մասին է «ղողանջում» Ալմա Աթան
Իսրայելը Ռաֆահից 100.000 մարդ է ցանկանում էվակուացնել
18:40
ԵՄ-ն Կիևում կբացի ռազմական նորարարությունների գրասենյակ, իսկ արկերի արտադրությունը կհասցնի 2 միլիոնի
18:30
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային խորհրդաժողովին
18:20
Ֆրանսիան և Չինաստանը պետք է համագործակցեն Ուկրաինայի հարցում. Մակրոն
18:10
Բելառուսի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել ԵՍԶՈւ պայմանագրի կասեցմանը
Երևանում անձրևի և քամու հետևանքով ծառեր են տապալվել
Հայաստանն ու Կովկասը՝ ֆրանս-չինական կոմունիկացիայի շերտերում
Մեդվեդևը սպառնացել է միջուկային զենքով հարվածել ԱՄՆ-ին, Ֆրանսիային ու Բրիտանիային
Բագրատ Սրբազանի քայլերթը շարժվում է դեպի Երևան
ՌԴ-ում ուժի մեջ է մտել ԱՊՀ երկրների միջև ռադիացիոն մոնիթորինգի տվյալների փոխանակման մասին համաձայնագիրը
Մեհրաբյան online

Երբ կճանաչեն Հայաստանը

Թերևս ժամանակն է, որ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններին զուգահեռ, հայությունը փորձի անկեղծ, բաց, թափանցիկ կերպով քննարկել այն իրավիճակը, որ այսօր ստեղծված է աշխարհում հայերի ցեղասպանության ճանաչման գործընթացի շուրջ: Բանն այն է, որ աշխարհում իրավիճակը փոխվել է և փոխվում է բավական դինամիկ ընթացքով, իսկ ցեղասպանության ճանաչման հետապնդման ուղղությամբ հայության ջանքը շարունակում է մնալ անփոփոխ թե ձևի, թե բովանդակության, թե նաև պարզապես ազգային ինքնագիտակցոության առումով: Ահա թե ինչու պերճախոսության, պաթոսի և ողբերգականության ելևէջներից բացի, անհրաժեշտ է իրավիճակի սթափ վերլուծություն, գնահատում, եզրահանգում: Իսկ դրա համար հարկավոր է, որ դուրս գա այն մտայնությունը, թե ցեղասպանության ճանաչման գործընթացնը ասենք սփյուռքի գործն է, կամ Հայաստանի իշխանության գործն է, կամ Դաշնակցության գործն է, կամ մյուսի գործը չէ: Դա բոլորիս գործն է: Եվ ահա թե ինչու:

Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանությունը ուզենք, թե ոչ, իր ազդեցությունն է թողնելու հայոց պետականության հետագա ընթացքի վրա, քանի որ այն համաշխարհային մասշտաբով առանցքային քաղաքական հարց է: Հետևաբար, ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը պետական հարց է, անկախ նրանից մենք դա ներառում ենք պետական հրապարակային քաղաքականության օրակարգ, թե չենք ներառում: Դա մարտավարական խնդիր է: Իսկ ռազմավարական առումով այն չի կարող դուրս մնալ մեր պետության ուշադրությունից, քանի որ ուղղակիորեն առնչություն ունի մեր պետական ընթացքի հետ: Այդ առնչությունը կարող է ուժգնանալ, թուլանալ, ունենալ տարբեր դրսևորումներ, բայց այն անխուսափելի է: Իսկ եթե հարցը պետական է, ընդ որում ռազմավարական նշանակության, ուրեմն դրա հետապնդման որակը և արդյունավետությունը մեծապես պայմանավորված են այն բանից, թե ինչպիսի որակ և արդյունավետություն ունի մեր պետությունը: Ահա թե ինչու ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը մեր բոլորիս հարցն է. այն պարզ պատճառով, որ մեր պետական բոլոր հարցերը մեր բոլորիս հարցերն են, ու մեր պետությունն է մեր բոլորիս հարցը, մեր պետության որակն ու արդյունավետությունն են մեր բոլորիս հարցը` Հայաստանի, Սփյուռքի, Դաշնակցության, իշխանության, ընդդիմության, աջերի, ձախերի, ցենտրիստների, աֆերիստների, միամիտների, բոլորի:

Ով հարցը դնում է այլ կերպ, նա դեմ է գնում պետական շահին: Մենք բոլորս աշխարհին պետք է ճանաչել տանք Հայաստանը, և դրանով մենք ճանաչել տված կլինենք նաև ցեղասպանությունը, այսինքն դրա ճանաչումը ընդամենը տեխնիկայի հարց կդառնա: Քանի դեռ աշխարհը չի ճանաչել Հայաստանը, հայերի ցեղասպանության ճանաչում չի կարող տեղի ունենալ, կամ եթե անգամ տեղի էլ ունենա, դա արդեն կլինի ուրիշների պետության ռազմավարական շահը, բայց ոչ մերը: Մենք պիտի խուսափենք մեր պետական հարցը միջազգային շահարկման առարկա դարձնելուց: Մենք ինքներս պետք է ստանձնենք այդ հարցի ղեկը և վարենք այն: Իսկ դա մենք կարող ենք միայն այն դեպքում, երբ ունենանք անհրաժեշտ պետական կշիռ, երբ համաշխարհային նժարի վրա մեր պետությունը կունենան իր քաշը: Այդ քաշն ունենալու համար Հայաստանը պետք է ունենա ներքին ազատության, արդարության, իրավունքի և օրինականության հիմնարար բազա, միջավայր, որտեղ կծնվեն ոչ միայն ազգային-ազատագրական, այլ առաջին հերթին համամարդկային նշանակության արժեքներ ու գաղափարներ: Այդ պետությունն ու նրա խնդիրները աշխարհի համար կդառնան կարևոր, այդ պետությանն ու նրա խնդիրներին օգնելը գերտերությունների համար կդառնա շահեկան: Այդ պետության ջրաղացին ջուր լցնելը կբխի այլ պետությունների շահից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում