Համաշխարհային կինեմատոգրաֆիայի մասին ամենահայտնի ամերիկյան IMDb.com կայքը հոկտեմբերի 17-ին կնշի իր 25-ամյակը: Այդ կապակցությամբ պորտալի ստեղծողները հրապարակել են այդ տարիների ընթացքում օգտվողների կողմից ամենահաճախ փնտրված դերասանների ցուցակը, հայտնում է vnews.agency-ն:
Վարկանիշային աղյուսակում տեղ են գտել 25 հայտնիներ: Առաջին տեղում Ջոնի Դեփն է` «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի աստղը:
Օրերս դերասանը, որը 30 տարի կինոյում աշխատելու ընթացքում ոչ մի անգամ Օսկար չի ստացել, հարցազրույցի ժամանակ ասել է. «Ես ընդհանրապես չեմ ուզում այդ բաներից ոչ մեկը ստանալ: Ես չեմ ուզում հայտնվել մի իրադրությունում, երբ հարկավոր է կանգնել բեմին և ինչ-որ բան ասել: Միաժամանակ 2 անգամ ինձ ներկայացրել են մրցանակի: Դա ինձ համար ավելի քան բավարար է: Հաղթանակը նշանակում է, որ դու առաջ ես անցել քո մրցակիցներից: Ես ոչ ոքի հետ չեմ մրցում: Ես պարզապես անում եմ այն, ինչ ինձ դուր է գալիս: Իսկ դրան ինչպես են վերաբերվում ուրիշները` ինձ չի անհանգստացնում»:











































