Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Կարլոս Տևեսը կարող է իր կարիերան շարունակել Միլանի «Ինտեր»-ում: Այդ մասին տեղեկացնում է CalcioMercato-ն:
Թիմի գլխավոր մարզիչ Անդրեա Ստրամաչոնին ակումբի ղեկավարությանը խնդրել է առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ համալրել հարձակման գիծը: 29-ամյա հարձակվողը համարվում է իտալական ակումբ տեղափոխության հիմնական հավակնորդներից մեկը:
Հիշեցնենք, որ Տևեսը «Սիթի» տեղափոխվեց 2009թ.: Արգենտինացի հարձակվողը «քաղաքայիններ»-ի կազմում անցկացրել է 138 խաղ ու խփել 73 գոլ:










































