Այսօր Դամասկոսի կենտրոնում ականապատված մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ: Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները՝ հղում անելով իշխանության ներկայացուցիչներին:
RIA Novosti-ի փոխանցմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել Սիրիայի Կենտրոնական բանկի շենքից ոչ հեռու՝ Սաբա-Բուհեյրաթ հրապարակում, որը գտնվում է Ալ-Բուխարիի դպրոցի մոտակայքում: Սիրիայի պետական հեռուստատեսության տվյալներով՝ զոհերի թվում են այդ դպրոցի մի քանի աշակերտներ:
Այսօր Կենտրոնական բանկը պետք է հայտարարություն անի հրատապ տնտեսական միջոցառումներ ընդունելու մասին՝ սիրիական ֆունտի փոխարժեքը ամրապնդելու նպատակով, որը մի քանի ամիսների ընթացքում զգալիորեն ընկել է:








































