ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարեց, որ Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան խաղը շատ բարդ է լինելու:
Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-ի դեմ Փարիզում կայացած խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով: Շվեդ հարձակվողը խոսել է նաև բրազիլական ֆուտբոլի մասին:
«Բարդ է լինելու հաղթահարել «Բարսելոնա»-ի արգելքը, բայց եկել է պատմություն կերտելու ժամանակը: Մանկուց ինձ բավականություն է պատճառել բրազիլական ֆուտբոլը: Ինձ շատ էր դուր գալիս Ռոնալդոյի ու Ռոմարիոյի ցուցադրած խաղը»,- Իբրահիմովիչի խոսքերը մեջբերում է Globoesporte-ը:









































