Վաշինգտոնն Իսրայելին ու Պաղեստինին կոչ է անում խուսափել բռնության հանգեցնող վտանգավոր հռետորաբանությունից և գործողություններից: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն` վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին:
«Մենք կշարունակենք աջակցել Իսրայելի իր իսկ գոյության իրավունքը, սակայն նաև կարևոր է, որ հնարավորինս շուտ վերականգնվի հանգստությունն ու մեր վարչակազմը շարունակի ինչպես քաղաքական մակարդակում, այնպես էլ մասնավոր զրույցներում ընդգծել վտանգավոր հռետորաբանությունից և գործողություններից խուսափելու անհրաժեշտությունը, որոնք կարող են բռնության հանգեցնել»,- ասել է Քերին:
Պետքարտուղարը հայտնել է, որ «առաջիկա օրերին ծրագրում է տարածաշրջան այցելել»:










































