Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ, կիրակի օրը անհայտ անձինք սպանել են Պրիմորիեի Նախոդկա քաղաքի ադրբեջանական համայնքի ղեկավար Արիֆ Շախվերդիևին:
Վերջինիս դիակը հայտնաբերվել է նրան պատկանող սրճարանում:
Շախվերդիևը մահացել է դանակով հասցված բազմաթիվ հարվածների արդյունքում:
Այս կապակցությամբ հարուցվել է քրեական գործ ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետով (սպանություն), որը նախատեսում է մինչև 15 տարվա ազատազրկում: