Նյու Յորքի բնակչուհին կորցրել է հանգիստն այն բանից հետո, երբ անհայտ գողը սպիտակեղեն է գողացել Մանհեթենում գտնվող իր շենքի տակ գործող լվացքատնից: Գողության փաստը հաստատվել է այն բանից հետո, երբ կինը անվտանգության աշխատակիցներին համոզել է նայել տեսախցիկների տեսագրությունները: Այս մասին հայտնում է WNBC-TV-ն:
Էլիզաբեթ Սանտանան այդ մասին բարձրաձայնել էր անցած ամիս, երբ հայտնաբերել էր, որ բազմահարկ շենքի նկուղում գործող լվացքատնից իր ներքնազգեստն ու մարզահագուստն անհետացել էին: Մնացած ամեն ինչն իր տեղում էր:
Կադրերից ակնհայտ է դարձել, որ մի երիտասաարդ տղամարդ սողոսկել է լվացքատուն, բացել լվացքի մեքենայի դռնակը, վերցրել իրերն ու փախուստի դիմել:
Պարզվել է, որ առեղծվածային գողն արդեն վաղուց է անհանգստացնում թաղամասի բնակիչներին: Ներքնազգեստի գողության վերաբերյալ բազմաթիվ բողոքներ են ստացվել:











































