Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսեյ Մեշկովը հայտարարել է, որ տեղեկություններ չունի Թուրքիայի ԱԳՆ Ռուսաստանի դեսպանի կանչվելու մասին։
Երբ լրագրողները նրան խնդրել են մեկնաբանել Անկարայում Ռուսաստանի դեսպանի կանչվելը Թուրքիայի ԱԳՆ, Մեշկովը հայտարարել է, որ իրենք չունեն այդպիսի տեղեկություն։ Մեշկովն ընդգծել է, որ այդ մասին տեղեկատվությունը տեսել է միայն ԶԼՄ-ներում։
Թուրքիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը չորեքշաբթի հայտարարել է, որ Անկարայում Ռուսաստանի ու ԱՄՆ-ի դեսպանները կանչվել են Թուրքիայի ԱԳՆ և զգուշացվել են Սիրիայի քրդերին ռազմական օգնություն ցուցաբերելու անթույլատրելիության մասին։










































