Իտալական ֆինանսական ոստիկանությունը հետաքննություն է սկսել՝ Ա Սերիայի հեռուստահեռարձակումների իրավունքների վաճառքի առնչությամբ: Այդ մասին հայտնում են ANSA գործակալությունն ու Gazzetta dello Sport-ը:
Sky-ը և Mediaset-ը մեկ մրցաշրջանի իրավունքները գնել են 943 մլն եվրոյով, ինչը 114 մլն եվրո գերազանցում է նախորդ պայմանագրի գումարը:
Infront ընկերությունը նախագահ Մարկո Բոգարելիի գլխավորությամբ կասկածվում են Sky և Mediaset ընկերությունների միջև Ա Սերիայի հանդիպումների հեռարձակումների իրավունքների վաճառքի շուրջ մեքենայություններ կատարելու մեջ:








































