TGRT հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Անկարայի ահաբեկչությանը մասնակից լինելու կասկածանքով ձերբակալվել է 10 մարդ։ Նրա խոսքով՝ ձերբակալվածները կապված են ԴԱԻՇ-ի ու «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) հետ։
Անկարայի պայթյունները գրանցվել են հոկտեմբերի 10-ին։ Պաշտոնական տվյալներով զոհվել է 99 մարդ, իսկ ավելի քան 500 մարդ էլ դիմել է բուժօգնություն ստանալու համար։ Հիմնական կասկածի տակ ԴԱԻՇ-ն է։









































