Սիրիայում իրավիճակի կարգավորման համար անհրաժեշտ է քաղաքական երկխոսություն, այդ թվում՝ Ռուսաստանի մասնակցությամբ՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Բունդեսթագում ելույթ ունենալիս։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
«Մենք քաղաքական երկխոսության գործընթացի կարիք ունենք, որում ներգրավված կլինեն և՛ Ռուսաստանը, և՛ այլ տարածաշրջանային խաղացողներ»,- ասել է նա։
Իրավիճակը Սիրիայում նա համարել է ԵՄ-ում միգրացիոն ճգնաժամի գլխավոր պատճառ։










































