Էլեկտրաշարժիչներով ավտոմեքենաներ արտադրող Tesla ընկերությունը չորեքշաբթի ներկայացրել է ծրագրային ապահովում, ինչը ավտոմեքենան գործնականում դարձնում է ամբողջովին ինքնակառավարվող: Նմանատիպ լրացումով ավտոմեքենաների հնարավորությունները սահմանափակվում են միայն անվտանգության տեխնիկայի և երթևեկության կանոնների տարբեր պահանջներով՝ հայտնում է TASS-ը
«Այս փուլում մենք շատ զգուշավոր ենք»,- նշել է Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը: «Ժամանակի ընթացքում ընդհանրապես անհրաժեշտ չի լինի ղեկը ձեքում բռնել»,- խոստացել է նա:
Նորույթը ներկայումս հասանելի է միայն Tesla-ի արտադրության Model S մեքենաների համար: Բեռնելով ծրագրային ապահովումը՝ նրանք կարող են առանց ձեռքերի և ոտքերի օգնության երթևեկել ցանկացած ռեժիմում: Այդպիսի ավտոմեքենան կկարողանա ինքնուրույն փոխել երթևեկության գծերը, արգելակել, արագություն հավաքել և նույնիսկ կայանել:
Իլոն Մասկը հայտնել է, որ նորույթը անձամբ փորձարկել է Կալիֆոռնիայում՝ իր տան մոտ: Նա խոստանում է թողարկել ավտոմեքենա, որը «կկարողանա ինքնուրույն ձեզ տեղափոխել մի կետից մյուսը, օրինակ՝ տնից մինչև աշխատավայր»:
«Այս հեքիաթը իրականություն կդառնա 3 տարի անց»,- հայտարարել է նա:











































