Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինը մերժել է աստվածանարգման մասին նոր օրենք ընդունելու իսլամիստների պահանջը, որը պատիժ է նախատեսում իսլամին վիրավորելու համար: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Շեյխ Հասինն ասել է, որ գոյություն ունեն ցանկացած կրոնը պաշտպանող շատ ավելի արդյունավետ օրենքներ:
Մինչ այս հայտարարությունը Բանգլադեշում արմատական իսլամիստների և դրանց հակառակորդների փողոցային բախումների ժամանակ զոհվել է առնվազն 3 մարդ:
Իսլամիստները, մասնավորապես, առաջարկում են մահապատժի ենթարկել իսլամը քննադատող բլոգերներին:











































