Բաշար Ասադին ենթարկվող զորքերը ռուսական զորամասերի, Իրանի բանակի, ինչպես նաև ահաբեկչական «Հըզբոլլահ» խմբավորման ստորաբաժանումների հետ միասին պլանավորում են գրոհով վերցնել Սիրիայի ամենամեծ քաղաք Հալեպը, հայտնում է vchaspik.ua-ը:
Ներկայումս Սիրիայի հյուսիսային շրջաններ են տեղափոխվել Ասադի բանակի խոշոր ուժեր և իրանյան վարձկաններ: Այդ շրջաններում են կենտրոնացված նաև ռուսական օդուժի հարվածների մեծ մասը: Հալեպի գրավման հաջող իրականացման դեպքում Ասադի բանակը կարող է իր վերահսկողության տակ վերցնել ռազմավարական ուղղույթուններ, մասնավորապես՝ Թուրքիայի հետ սահմանը, որտեղով ապստաբներին մատակարարվում է զենք ու զինամթերք:
Այժմ Հալեպի արևմուտքը վերահսկում է Ասադի բանակը, իսկ արևելյան մասը գտնվում է Սիրիական ազատ բանակի վերահսկողության տակ:








































