Մեքսիկայի հավաքականի նախկին դարպասապահ Խորխե Կամպոսը գովեստի խոսքեր է հասցեագրել Մյունխենի «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերին: Գերմանիայի հավաքականի դարպասապահին Կամպոսը բոլոր ժամանակների ամենակատարյալն է համարում:
«Իմ կարծիքով՝ Նոյերը լավագույնն է իր դիրքում: Նա բոլոր ժամանակների ամենակատարյալ դարպասապահն է: Նոյերը հիանալի է կողմոնրոշվում գրեթե բոլոր դրվագներում»,- Goal-ը մեջբերում է Կամպոսի խոսքերը:
Հավելենք՝ բազմաթիվ մասնագետներ նշում են, որ Նոյերը խաղադաշտում կարող է կատարել նաև պաշտպանի պարտականություններ:







































