Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դեռևս պատրաստ չէ մեկնաբանել Հայաստան – Ալբանիա (0:3) խաղի վաճառված լինելու մասին ասեկոսեները։
Այդ կերպ ՀՖՖ-ն պատասխանել է ռուսական Sport-express պարբերականի հարցմանը։
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այս թեմայով պաշտոնական հայտարարություն կանի մոտ ապագայում։ ՀՖՖ-ն այս պահին նպատակահարմար չի համարում մեկնաբանել այդ ասեկոսեները»,- նշված է ՀՖՖ-ի՝ Sport-express-ի խմբագրություն ուղարկված նամակում։






































