«Ալ-Քաիդայի» առաջնորդ Այման Ալ-Զավահիրին համացանցում հրապարակված ռադիոուղերձում սիրիացի ապստամբներին կոչ է արել պայքարել՝ հանուն իսլամական պետության ստեղծման: Այս մասին հայտնում է Rosbalt-ը:
«Թո´ղ Ձեր կռիվն ընթանա հանուն Ալլահի՝ շարիաթի իշխանության հաստատման նպատակով: Արե´ք հնարավոր ամեն ինչ, որպեսզի Ձեր սուրբ պատերազմը հանգեցնի իսլամական պետության ստեղծման»,- հայտարարել է Ալ-Զավահիրին:
Նա հույս է հայտնել, որ Ֆրանսիան, որի զորակազմը զբաղվում է Մալիի հյուսիսն իսլամիստներից ազատագրելով, կպարտվի այնպես, ինչպես ԱՄՆ-ը Իրաքում և Աֆղանստանում:










































