The Verge-ի փոխանցմամբ՝ Uber-ի նոր հավելվածում սխալը հասանելի է դարձրել վարորդների փաստաթղթերի լուսանկարները, որոնցում նշված են եղել հատուկ ապահովագրության համարները, վարորդական լիցենզիաները, տրանսպորտային միջոցների գրանցման համարները և խիստ գաղտնի տեղեկատվություն։
Uber-ում օգտահաշիվ բացելիս պոտենցիալ վարորդներից մեկը նկատել է, որ կարող է օգտվել Uber-ի մյուս վարորդների՝ ազդեցիկ թվով անձնական փաստաթղթերից։ Նա այդ մասին հայտնել է ընկերությանը։ Խնդիրն առնչվել է 674 մարդու, սակայն խոցելիությունը վերացվել է խնդրի հայտնաբերումից 30 րոպե անց։ Այնուամենայնիվ, լուսանկարները հայտնվել են համացանցում։











































