Sunday, 14 06 2026
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները
Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ
22:50
Էլվիսը չի մոռացվել․ նրա երգերը նորից հնչում են
Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում
22:30
Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի վաղը․ Թրամփ
ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ
22:10
Ե՞րբ է լինելու ամենակարճ գիշերը
102-րդ ռազմաբազան կդառնար գոյաբանական սպառնալիք, եթե Ռուսաստանը Ուկրաինայում չջախջախվեր
21:50
100 Airbus A380 ինքնաթիռի զանգվածին համարժեք ամպ
Պուտինը չի ճանաչի ընտրության արդյունքները մեկ դեպքում՝ եթե փողոցում հայտնվի կրիտիկական զանգված
21:30
Ուրանում 1 օրը տևում է 21 տարի
Եթե ԲՀԿ-ն անցնի ԱԺ, գործադիրը կաղ բադի է նմանվելու. նոր ընտրությունների կարիք կառաջանա
21:09
Արիանա Գրանդեն ընդդեմ Սպիտակ տանը
Մերձավոր Արևելքի բարդ խճանկարում «հայաստանյան գուներանգ» կա՞
20:50
Արեգակի հզոր հարվածը վրիպել է․ Երկիրը խուսափել է գեոմագնիսական փոթորիկից
NASA-ն կկրի Prada. Տիեզերագնացների համար ստեղծվել է հագուստ
20:30
Mario-ի նոր ֆիլմը՝ 1 միլիարդանոց հաջողություն
20:20
Լոնդոնում շուտով կհայտնվեն ռոբոտաքսիներ
20:10
Նոր սկանդալ P. Diddy-ի շուրջ․ ռեփերին մեղադրում են անչափահասի նկատմամբ բռնության մեջ
20:00
OpenAI-ը հայտ է ներկայացրել իր բաժնետոմսերի հրապարակային առաջարկի համար՝ հետևելով Anthropic-ին
19:50
Թեյլոր Սվիֆթը դարձել է ամենաերիտասարդ կինը, որն ընդգրկվել է Երգահանների փառքի սրահում
19:40
Volkswagen-ը զանգվածային կրճատումներ կիրականացնի
19:30
Երկրին մոտենում է գեոմագնիսական փոթորիկ
19:20
Մասկը ցանկանում է տիեզերքում ստեղծել 1 մլն AI-արբանյակներից բաղկացած ցանց
Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի Բելառուս

ՎԶԵԲ-ը Հայաստանում 1-3 տոկոս աճ է կանխատեսում

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դևիսը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ իրենց կանխատեսումներով՝ այս տարի Հայաստանում տեղի է ունենալու 1-3 տոկոս տնտեսական աճ: Հիշեցնենք, որ դեռևս տարեսկզբին ՎԶԵԲ-ը կանխատեսել էր, որ ՀՀ տնտեսությունը կունենա 1 տոկոս անկում:

Մ. Դևիսն իր ներկայացրած կառույցի կանխատեսման այս կտրուկ փոփոխությունը բացատրում է այս տարի գյուղատնտեսության կտրուկ աճով: Ընդ որում, նա կարծես թե հեգնանքով նաև ավելացնում է, որ գյուղատնտեսության այդ աճն էլ կտրուկ էր անցած տարվա «ցածր բազայի համեմատության հիմքի վրա»՝ հիշեցնելով, որ անցած տարի գարնանը տեղի ունեցավ ցրտահարություն, որի արդյունքում հատկապես պտղատու այգիները կորցրեցին բերքի մեծ մասը: Իսկ այս տարվա համար բացասական կանխատեսումը դրականով փոխելու պատճառներից մեկն էլ, նրա խոսքերով, նոր հանքավայրի շահագործումն էր, որը հանքարդյունաբերությունը ավելացրել է մոտ 36 տոկոսով: Խոսքը վերաբերում է Թեղուտի հանքավայրին, որն այս տարի է գործարկվել:

Բայց արդյոք ՎԶԵԲ-ի կանխատեսման նման դրական փոփոխությունը պայմանավորված չէ՞ Հայաստանի կառավարության և վիճվարչության կանխատեսմամբ, որ գրանցել է 4,2 տնտեսական ակտիվություն, և մինչև տարեվերջ այն առնվազն կպահպանվի մի քանի տոկոսի չափով: Ինչպե՞ս կարող է Հայաստանն այս տարի ունենալ մի քանի տոկոս տնտեսական աճ՝ այն պարագայում, երբ նույն ՎԶԵԲ-ի կանխատեսմամբ՝ Ռուսաստանն ունենալու է 4 տոկոս անկում. չէ՞ որ մեր երկրի տնտեսական զարգացումները մեծապես կախված են ՌԴ-ի տնտեսությունից: Միգուցե միջազգային այդ կառույցը պարզապես ցանկանում է իր կանխատեսումը նմանեցնել կամ հավասարեցնել ՀՀ պետական ցուցանիշների հետ, որպեսզի դրանց միջակայքում մեծ տարբերություն չլինի: «Դե, այդպիսին են մեր ստացած թվերը տարվա առաջին կեսից: Ցանկացած պահի, երբ նման կանխատեսում ենք անում, ընդամենը կռահում ենք, թե ինչ կարող է տեղի ունենալ: Ուղղակիորեն հնարավոր չէ դիտարկել հիմնարար փոփոխությունները: Այդ հիմնարար երևույթների ցուցանիշները կան, որոնք փորձում են արտացոլել, թե ինչ է կատարվում: Այդ ցուցանիշները որոշակի ուշացումով են ի հայտ գալիս: Դինամիկ գործընթաց է»,- պատասխանեց Մ. Դևիսը՝ ավելացնելով, թե «քամոտ տարի է լինելու, տեսնենք, թե վերջում ինչ կլինի»:

ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարն իր ելույթում, այնուամենայնիվ, ՀՀ տնտեսության համար բազմաթիվ բացասական երևույթներ նշեց՝ շեշտելով, որ նվազել են տրանսֆերտները, տարեսկզբին կային փոխարժեքային ճնշումներ, տեղի ունեցավ արժեզրկում: «Եվ այդ արժեզրկման շուրջ ձևավորվեց բավականին խիստ դրամավարկային քաղաքականություն, ինչի արդյունքում դանդաղեց բանկային վարկավորումը: Կարելի է ակնկալել, որ այս հանգամանքները բացասաբար կազդեն նաև ներդրումների վրա: Ավելացնեմ նաև, որ միաժամանակ ներմուծումը նվազել է 27 տոկոսով, նվազել է մասնավոր սպառումը, նվազում են մասնավոր փոխանցումները, բայց դրան զուգահեռ ավելացել է ներքին արտադրանքի սպառումը: Ես կարծում եմ, որ տարածաշրջանում առկա խնդիրներին ի պատասխան՝ Հայաստանի տնտեսությունը բավական տոկունություն է ունեցել, բայց տարածաշրջանի խնդիրների ազդեցությունը Հայաստանի վրա երկարաժամկետ է լինելու»,- ասաց Մ. Դևիսը:

Վերջինս չցանկացավ մեկնաբանել «Առաջին լրատվական»-ի հարցը, թե տարադրամի ներկայիս փոխարժեքը որքանո՞վ է օբյեկտիվ, և արդյոք դրամի արժեզրկումն ավելի շատ չէ՞ր լինի, եթե իշխանություններն այն չճնշեին: «Մենք տարադրամի փոխարժեքի կանխատեսում չենք անում, բայց շեշտադրումը անում ենք տեղական արժույթի վրա, որովհետև այս երկրում ավանդները և վարկավորումը չափից շատ տրվում են արտարժույթով՝ այդպիսով ավելացնելով ընկերության վարկավորման ռիսկերը: Եվ եթե տարվա վերջում արժեզրկում է տեղի ունենում, դա, բնականաբար, վարկային ռիսկի վրա ազդում է: Դոլարով պարտքեր վերցրած ՓՄՁ-ների վիճակը վատանում է»,- պատասխանեց նա:

Մ. Դևիսը անդրադարձավ նաև Հայաստանի տնտեսության մեջ գոյություն ունեցող մենաշնորհային և իշխանության կողմից բիզնեսը հովանավորելու երևույթներին՝ դրանք ցանկացած երկրի համար համարելով լուրջ խնդիր: «Անշուշտ, մենաշնորհները և մրցակցության պակասը խնդիրներ չեն առաջացնում, հիմնարար խնդիրը ու թերևս ամենամեծ խոչընդոտը Հայաստանի տնտեսության զարգացման: Դրա համար էլ մենք շեշտադրում ենք ՓՄՁ-ների զարգացումը: Բոլորդ էլ գիտեք, թե որ ապրանքատեսակներն են, որոնք մեկ-երկու հոգու կամ մի փոքր խմբի կողմից են ներկրվում: մյուսների համար այդ ճյուղերում մտնելու հնարավորություններն այդպիսով սահմանափակվում են: Եվ սկսում ես մտածել, թե այդ ամենի հետևում ուրիշ ինչ խնդիրներ կարող են թաքնված լինել, որ փոքր ընկերությունները փորձում են իրենց կապերի միջոցով լուծել: Բայց այստեղ որևէ մեկի համար ոչ մի նոր բան չկա: Եվ սա շարունակում է մնալ ՀՀ կառավարության ու ՎԶԵԲ-ի և միջազգային մյուս կառույցների երկխոսության հիմնական թեմաներից մեկը»,- եզրափակեց Մ. Դևիսը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում