Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը (ՀԿԹՀ) մոտ ժամանակներս կհրաժարվի թուրքական լիրա կիրառելուց։ Դա իրականացվում է (Հարավային) Կիպրոսի հետ բանակցությունների շրջանակներում։
ՀԿԹՀ-ը պլանավորում է անցում կատարել ԵՄ-ում կիրառվող եվրոյին։ ՀԿԹՀ նախագահ Մուսթաֆա Աքընջըն հայտարարել է, որ արդեն իսկ մեկնարկել են տվյալ ուղղությամբ տեխնիկական աշխատանքները, որոնք միտված են տնտեսությունների ներդաշնակեցմանը։









































