Այսօր Գյումրիում տեղի է ունեցել ՀԱԿ կուսակցության նախաձեռնող խմբի հավաք-հանդիպում, որը անցկացնելու համար Գյումրի է ժամանել Հայոց Համազգային Շարժում (ՀՀՇ) կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
«Հրապարակ»-ը գրում է, որ քննարկման հիմնական թեման եղել է ՀԱԿ կուսակցության առաջիկա համագումարը: Արամ Մանուկյանն ասել է, որ իրենք վերջին մեկ տարում բավականին պասիվ են եղել և ոչինչ չեն արել, սակայն հիմա սկսելու են ակտիվ և լայնածավալ քաղաքական գործունեություն:
ՀԱԿ կուսակցության համագումարը տեղի է ունենալու ապրիլի 13-ին` «Կարեն Դեմիրճյան» համալիրում, մոտ 2200 մարդու մասնակցությամբ: « Ապրիլի 13-ը լինելու է մեր հաղթանակի սկիզբը և Րաֆֆի Հովհաննիսյանի վախճանը», ասել է Արամ Մանուկյանը:







































