«Միլան»-ի գլխավոր տնօրեն Ադրիանո Գալիանին կասկածվում է «Պարմա» ակումբի սնանկության հետ առնչություն ունենալու մեջ:
La Gazzetta di Parma-ի տեղեկությունների համաձայն՝ Գալիանին մեղադրվում է մեքենայությունների մեջ, որոնք ակումբը սնանկության են հասցրել: Գալիանին կարող է մեղադրվել պաշտպան Պալետայի տրանսֆերի ձեռքբերման ժամանակ մեքենայություններ կատարելու մեջ: Ֆուտբոլիստը «ռոսոներիներ»-ին է միացել 2015 թվականի փետրվարին՝ 2.5 մլն եվրոյի դիմաց, որը քիչ գումար է համարվում:
Հիշեցնենք, որ «Պարմա»-ն զրկվել է ֆինանսավորումից և D Սերիա տեղափոխվել:







































