Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինը՝ բասկետբոլիստ Լամար Օդոմը, հիվանդանոցում է՝ հավանաբար, ծանր վիճակում: Հատկապես ինչ է տեղի ունեցել սպորտսմենի հետ՝ առայժմ պարզված չէ, բայց հայտնի է, որ Օդոմը հայտնաբերվել է անգիտակից վիճակում Նևադա նահանգի հասարակաց տներից մեկում: Այս մասին հայտնում է spletnik.ru-ն:
Պարզվել է՝ Լամարը մի քանի օր է անցկացրել Լաս Վեգասից ոչ հեռու գտնվող Քրիստալ քաղաքի Bunny Love Ranch հաստատությունում: Հաստատության տերն ասել է. «Մենք նրան վերցրել ենք Վեգասի նրա տնից, նա հրաշալի տրամադրություն ուներ և հիանալի ժամանակ էր անցկացնում աղջիկների հետ: Չեմ կարծում, որ նա թմրանյութ է ընդունել. ամեն գիշեր նա քնում էր, իսկ առավոտյան արթնանում էր հրաշալի ոգով:
Կիրակի նրան զանգեցին, և նա ինչ-որ բանից տխրել էր: Դա չհաշված՝ ամեն ինչ կարգին էր: Նա լավ սնվում էր, մեր աղջիկները պատրաստում էին նրա համար»:
Լամար Օդոմը

Bunny Love Ranch-ի տերը նաև պատմել է, որ իր հաճախորդը չափազանց շատ ալկոհոլ չի ընդունել. շաբաթ օրը նրա համար 1 շիշ կոնյակ են բերել, բայց այնտեղ լինելու ընթացքում նա այն մինչև վերջ չի խմել:
Լրագրողներին պատմել են, որ Օդոմը լույս երեքշաբթի գիշերն անցկացրել է աղջիկներից մեկի հետ, որը գնացել է առավոտյան ժամը 6-ին մոտ, երբ բասկետբոլիստը դեռ գիտակից է եղել: Երեքշաբթի մոտ ժամը 3-ին 2 ուրիշ աղջիկներ Լամարին արդեն անգիտակից են գտել:
Լամար Օդոմը և Քլոե Քարդաշյանը

Մամուլին հաջողվել է պարզել, որ այդ հաստատությունում եղած ժամանակ սպորտսմենը վիագրա է ընդունել: Իսկ արգելված դեղամիջոցներ, ԶԼՄ-ների տեղեկություններով, նրա համարում չեն հայտնաբերվել:
Հիմա Օդոմը Լաս Վեգասի հիվանդանոցներից մեկում է: Ըստ որոշ տեղեկությունների՝ նա շնչում է թոքերի արհեստական օդափոխանակության սարքի օգնությամբ, գիտակցության չի եկել:

Քարդաշյան ընտանիքին մոտ աղբյուրը պատմել է, որ Քլոեն և նրա մտերիմները «այնքան էլ զարմացած չեն», բայց «դա տխուր են համարում»:
Քարդաշյանը և Օդոմը 4 տարվա ամուսնությունից հետո պաշտոնապես ամուսնալուծվել են 2013 թ. դեկտեմբերին:
Բաժանության պատճառներ են նշվել Օդոմի դավաճանություններն ու թմրակախվածությունը:










































